ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Վահրամ Բաղդասարյան. Մենք պետք է բարձրացնենք ՀԱՊԿ-ում Բելառուսի անդամակցությունը դադարեցնելու հարցը

Վահրամ Բաղդասարյան. Մենք պետք է բարձրացնենք ՀԱՊԿ-ում Բելառուսի անդամակցությունը դադարեցնելու հարցը
08.02.2017 | 14:49

Մենք պետք է բարձրացնենք հարցը, որ Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինին Մինսկից Բաքվին արտահանձնելու փաստին: Նա հայտարարել է. «Միանում ենք մեր բոլոր գործընկերների բարձրացրած առաջարկություններին: Սա առաջին դեպքը չէ, որ Բելառուսի կողմից մենք նկատում ենք կողմնակալ վերաբերմունք Ադրբեջանի նկատմամբ, որի պատճառներն ակնհայտ են: Այս պարագայում տեղի է ունեցել պարզ մանր գործարք՝ շքանշանի փոխարեն Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին: Բնականաբար, պետք է ֆիքսենք, որ սա մարդու իրավունքների պարզ ոտնահարում է ՀԱՊԿ-ի անդամ երկրի կողմից ՌԴ քաղաքացու նկատմամբ:


Մենք չպետք է հարց բարձրացնենք, որ Հայաստանը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, այլ պետք է հարց բարձրացնենք, որ Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Մեր դիրքորոշումը սա է»:

Դիտվել է՝ 2745

Մեկնաբանություններ