ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

ՀՀ օմբուդսմենը՝ Հերբերտ Զալբերին

ՀՀ օմբուդսմենը՝ Հերբերտ Զալբերին
08.02.2017 | 14:52

Լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու որոշումից հետո էլ ավելի պետք է ակտիվանան այցերը Արցախ՝ փետրվարի 7-ին, Բրյուսելում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա Բրյուսելում հանդիպել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի, ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրենության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ:


Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների վիճակին առնչվող, այդ թվում՝ միջազգային հարցեր, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքի կարգավորումները: ԵՄ պաշտոնյաները կարևորել են նոր օրենքը՝ համարելով առաջադիմական և անհրաժեշտ մարդու իրավունքների եվրոպական չափանիշներն երկրում ներդնելու և ամրապնդելու համար:
ԵՄ պաշտոնյաները կարևորել են Արման Թաթոյանի դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ ընդգծելով նրա ակտիվությունը և պատրաստակամություն են հայտնել զարգացնել Պաշտպանի և ԵՄ հաստատությունների համագործակցությունը՝ ընդլայնելով ու դարձնելով շարունակական:


Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում, Արման Թաթոյանը բարձրացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ եվրոպական գործընթացներին մասնակից դարձնելու հարցը, հատուկ նշել է լուրջ մտահոգությունը լրագրող Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու որոշման և դրա անթույլատրելի բացասական նշանակության մասին և ընդգծել, որ հիմա էլ ավելի պետք է ակտիվանան այցերը Արցախ: Պաշտպանը նրան է ներկայացրել 2016-ի դեկտեմբերի 29-ի, 2017-ի հունվարի 3-ի, 8-ի Չինարի գյուղի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների մանրամասները, պաշտպանի աշխատակազմի իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքները, կազմված զեկույցը, այդ թվում՝ ձեռք բերված ապացույցներով:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ