Դա արտառոց դեպք է, իսկ նման անտրամաբանական գործողությունները կանխելու ճանապարհներ չգիտեմ, անդրադառնալով Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը՝ խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Պատասխանելով ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է այսուհետ ձեռնարկել նման դեպքերը կանխելու համար, վարչապետն ասաց. «Չեմ կարող ասել այնպիսի քայլեր, որոնք հետագայում կկանխեն նման դեպքերը»:
Վարչապետը նաև ընդգծեց, որ այս մասով կառավարությունը քննարկումներ է տանում պաշտպանության և ԱԳ նախարարների հետ: