ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Վարչապետը խորհուրդ տվեց հավատալ իրեն

Վարչապետը խորհուրդ տվեց հավատալ իրեն
08.02.2017 | 21:39

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի՝ Ռազամավարական կենտրոնի վերաբերյալ հարցին, նշեց, որ կենտրոնի անվանման մեջ ասվում է, թե ինչ է նախաձեռնվում։ «Դա պետություն-մասնավոր հատվածի համագործակցությունն է, հոգաբարձուների խորհրդի մեջ 6 անդամ մասնավոր սեկտորից է՝ որոշակի հաջողությունների հասած սփյուռքահայեր», - նշեց Կ. Կարապետյանը։ Նա նշեց, որ այդ հարթակը քննարկում է ստրատեգիական բարեփոխումները ոչ միայն տնտեսության մեջ։


«Առաջնային 5-6 ուղղությունը, որտեղ մենք ուզում ենք բարեփոխում անել, հարկային-մաքսային բարեփոխումներն են, դատաիրավական համակարգը, դա տնտեսական զարգացման և ներդումների նախարարության գործառո՞ւյթն է, կարծում եմ, որ ոչ», -նշեց կառավարության ղեկավարը։
Կարեն Կարապետյանը շեշտեց, որ այդ հարթակը ստեղծվել է, որ բոլոր անհանգիստ մարդիկ, որոշակի գաղափարներ գեներացնող մարդիկ կարողանան ներկայացնել առաջարկություններ, որոնք վերաբերում են ոլորտներին՝ սոցիալական, առողջապահական։


Վարչապետը Արամ Մանուկյանին խորհուրդ տվեց հավատալ իրեն։ «Պարոն Մանուկյան, հավատացեք ինձ, նման հարթակներ ամբողջ աշխարհում կան։ Սոցիալական, առողջապահական բարեփոխումները տնտեսական զարգացման ու ներդումների նախարարության հարթակում պե՞տք է քննարկվեն»,- ասաց վարչապետը: Կարապետյանը նշեց, որ կենտրոնի ստեղծումը լրացուցիչ ծախս բյուջեի վրա չի ավելացնելու. «Հիմնական ծախսերը, որոնք գալիս են, մասնավոր հատվածից են գալիս»։ Նա Արամ Մանուկյանին հրավիրեց Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն։

Դիտվել է՝ 1167

Մեկնաբանություններ