Վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայն չէ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի դիտարկմանը, թե քիչ է հանդիպում լրագրողների հետ։
«Ինչ վերաբերում է ձեր ռեպլիկին, որ լրագրողների հետ չենք հանդիպում, կա նաև հակառակ կարծիքը, որ լրագրողների հետ չափազանց շատ ենք հանդիպում, որևիցե սահմանափակում լրագրողների հետ հանդիպման չենք դրել՝ չնայած լինում են դեպքեր, երբ առանձնապես հաճույք էլ չեմ ստանում դրանից», - Ազգային ժողովում ասաց Կարեն Կարապետյանը: «Պատկերացնում եմ՝ ինչ մեկնաբանություններ այսօր կսկսեն», - ընդգծեց նա: