«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Ուշացած հանձնարարական նախարարներին

Ուշացած հանձնարարական նախարարներին
09.02.2017 | 15:45

Կառավարության նիստում վարչապետը ՀՀ մշակույթի, սփյուռքի ու սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններին հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել համատեղ մշակութային, երիտասարդական ու մարզական ծրագրեր: Վարչապետը նշեց, որ ծրագիրը պետք է մշակվի սփյուռքում հայապահպանությանն օժանդակելու, հայկական մշակույթի տարածման, հայկական արժեքների քարոզման միջոցով Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու համար:


Վարչապետը Կրթության և գիտության ու Սփյուռքի նախարարություններին հանձնարարեց երկուամսյա ժամկետում մշակել համատեղ ծրագիր սփյուռքի կրթական խնդիրների լուծման աջակցության համար: «Մշակել ծրագիր՝ սփյուռքի կրթօջախների համար մասնագետների պատրաստման, երիտասարդության շրջանում մայրենի լեզվի ուսուցման մակադրակի բարձրացման, սփյուռքի կրթօջախների համար ուսուցիչների պատրաստման ու վերապատրաստման կազմակերպման, կրթօջախների համար նոր, այդ թվում՝ էլեկտրոնային դասագրքերի ուսումնական ծրագրերի մշակման, միջոցներ սփյուռքի գիտնականների և նրանց կազմակերպությունների ու Հայաստանի բուհական ու գիտական հաստատությունների միջև երկկողմանի համագործակցությունը խորացնելու և համակարգելու համար»,- ասաց Կարեն Կարապետյանը:


Նա ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների և սփյուռքի նախարարներին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում սփյուռքի նախարարության միջոցով հայազգի գործարարներին փոխանցել ներդրումային ծրագրերը: «Դրանք փոխանցել սփյուռքի գործարարներին տրամադրելու համար, տեղեկացնել սփյուռքի գործարարներին ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության բոլոր հարթակների մասին», - ասաց Կարեն Կարապետյանը: Նա ընդգծեց, որ կապը պետք է պահպանել մշտապես:

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ