Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Քոչարյանը յուրայիններին է առաջադրում

Քոչարյանը յուրայիններին է առաջադրում
11.02.2017 | 15:46

1in.am-ի տեղեկություններով՝ Վիկտոր Դալլաքյանը նույնպես կհայտարարի Օհանյան-Օսկանյան դաշինքը լքելու մասին։ Պատճառը նույնն է՝ ցուցակում համապատասխան տեղ չեն առաջարկել։ Դալլաքյանին ցուցակում 11-րդ տեղն են առաջարկել, դաշինքը լքելու մասին հայտարարած Արամ Գ. Սարգսյանին՝ 12-րդ տեղը։ Ցուցակը կազմել են Սեյրան Օհանյանն ու Սամվել Բաբայանը, և առաջին տասնյակում հիմնականում ներգրավված են «Համախմբում» կուսակցության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հավատարիմ ներկայացուցիչները։


Հիմա Օսկանյանի ու Օհանյանի միակ հույսը մնացել է Րաֆֆի Հովհաննիսյանը, և հիմա բանակցություններ են տարվում նրան համոզելու ուղղությամբ, որ միասին մասնակցեն ընտրություններին։

Դիտվել է՝ 895

Մեկնաբանություններ