ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Վիկտոր Դալլաքյան. Օհանյան-Ծառուկյան հանդիպումներում ներկայացվել են ամբիցիոզ առաջարկներ

Վիկտոր Դալլաքյան. Օհանյան-Ծառուկյան հանդիպումներում ներկայացվել են ամբիցիոզ առաջարկներ
13.02.2017 | 14:10

Սեյրան Օհանյանի և իմ համագործակցությունը կրել է տևական բնույթ, բոլոր քաղաքական քայլերն ու որոշումները, որ քննարկել ենք, եղել են պայմանավորված, մենք ունեցել ենք պայմանավորվածություններ, որոնք, ցավոք, տեղի չեն ունեցել՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը՝ ձեռնպահ մնալով այլ մանրամասներ հայտնել պայմանավորվածությունների մասին:


«Ինչ վերաբերում է մեր փոխհարաբերություններին՝ կապված քաղաքական որոշակի համագործակցության հետ, եղել են որոշակի պայմանավորվածություններ, որոնց ինչ-որ ժամանակ հետո կանդրադառնամ»,- ասաց նա: «Իրոք, մենք լայն համախմբման կողմնակից ենք: Փակագծերը կարող եմ բացել: Ես այն գործիչն եմ, որը փորձել է իր բոլոր հնարավորություններն օգտագործել, որպեսզի տեղի ունենա Սեյրան Օհանյան-Գագիկ Ծառուկյան համագործակցություն, բայց ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունեցել: Ես ինքս առավելագույն ջանքեր եմ գործադրել, ու ցավում եմ, որ դա տեղի չունեցավ: Եթե այդ համագործակցությունը տեղի ունենար, Հայաստանում կարող էր ձևավորվել լուրջ բևեռ, որը կարող էր Հայաստանում իրականացնել արմատական բարեփոխումներ»,- ասաց նա:
Դալլաքյանի ներկայացմամբ, Օհանյան-Ծառուկյան հանդիպումները հիմնականում ինքն է կազմակերպել. «Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումների ընթացքում ես նրա մոտ նկատել եմ ցանկություն համագործակցել Սեյրան Օհանյանի շուրջ համախմբված կուսակցությունների հետ:

Բայց նրան ներկայացվել են անիրականանալի և ինչ-որ տեղ ամբիցիոզ առաջարկություններ, որոնց պարագայում պարոն Ծառուկյանի կողմից համապատասխան ընկալում տեղի չի ունեցել: Ծառուկյանին ներկայացվել են այնպիսի առաջարկներ, որն անհնարին է դարձրել այդ համագործակցությունը»:

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ