ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սեյրան Օհանյան. Հերիք է հանդուրժենք այն բոլոր բացթողումները, որոնք մենք ունենք

Սեյրան Օհանյան. Հերիք է հանդուրժենք այն բոլոր բացթողումները, որոնք մենք ունենք
13.02.2017 | 23:37

Բավական է երկրում եղած բացթողումները հանդուրժել, պետք է աշխատել դրանք վերացնելու ուղղությամբ՝ փետրվարի 13-ին, խորհրդարանական ընտրություններին համատեղ դաշինքով մասնակցելու հուշագրի ստորագրման ժամանակ ասել է Սեյրան Օհանյանը:

«Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները լինելու են շատ կարևոր ընտրություններ, որտեղ ձևավորվելու է Հայաստանի իշխանությունը: Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր անձ իր ներդրումն ունենա Հայաստանի համար ազգային և միջազգային երաշխիքների ձևավորման համար: Մեր բոլորի ուշադրությունը Հայաստանի ապագան է լինելու, նրա զարգացումը և մեր հայրենակիցների անվտանգ գործունեության ապահովումը: Անկասկած, ազգային անվտանգության ձևավորման հիմքում լինելու է մարդը, սահմանում կանգնած զինվորը և հասարակ համայնքի գյուղացին, աշխատողը, բժիշկը, ուսուցիչը, որոնց ջանքերի շնորհիվ է, որ ընդհանուր ձևավորվում են հաջողությունները: Ազգային երաշխիքների ձևավորման հիմքում երկրի զարգացումն է լինելու, զարգացում, որի ուղղությամբ մենք համապատասխան միջոցառումներ պետք է ձեռնարկենք ազատականացման, տնտեսության ոլորտային ռազմավարական վերանայման արդյունքում ծրագրերի ձևավորման և իրականացման, որը պետք է լինի հեռանկարային առումով իրագործելի և մարտավարական առումով՝ տվյալ ժամանակահատվածի համար անչափ կարևոր գործընթաց:

Մենք կարևորում ենք անվտանգության երաշխիքների մակարդակի բարձրացումը, երկար տարիներ լինելով հայկական զինուժի ղեկավարության գլխավերևում՝ ես համապատասխան միջոցառումներ եմ ձեռնարկել մեր երկրի անվտանգությունն ապահովելու, հայկական բանակը զարգացնելու: Մենք եկել ենք աշխատելու, այն փորձը, որը մենք բոլորս ունենք, անկասկած, իրականացնելու ենք կառավարման համակարգում: Ամենամեծ թերությունը, որն այսօր գոյություն ունի իշխանությունների և հասարակ մարդկանց միջև, անջրպետը, փորձելու ենք վերացնել, մենք եկել ենք աշխատելու և 365 օր աշխատելով մեր երկիրը զարգացնենք: Հերիք է հանդուժենք այն բոլոր բացթողումները, որոնք մենք ունենք, մեր ապագայի համար քրտնաջան աշխատանք է անհրաժեշտ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ