ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Առաջ դեպի նախնադա՞ր

Առաջ դեպի նախնադա՞ր
14.02.2017 | 00:41

ԲՀԿ ռեստարտային համագումարի ժամանակ կուսակցության «նոր» առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում ներկայացրեց երկրի ապագայի իր տեսլականը. «…Բոլոր ծրագրերն՝ ամեն մի քաղաքում, ամեն մի մարզում ժողովուրդն ինչով որ զբաղվել է պապենական, դա պետք է մենք շարունակենք, դա պետք է զարգացնենք: Մարդիկ արդեն սովոր են ինչով իրենց պապերն են զբաղվել… Մարդիկ դրանով մեծացել են, դա գիտեն, իրենք դրան պատրաստ են, ոչ թե այնտեղ ուրիշ արտադրությամբ են զբաղվում, իսկ մենք պիտի տանենք նորը դնենք…»:

Իհարկե, Հարվարդ կամ Օքսֆորդ չավարտած, և այդ փաստով հպարտացող պարոն Ծառուկյանը կարող էր մտածել, որ պապենական գութանը, սայլը, մուրճն ու մանգաղը կարելի է և զարգացնել, բայց իր այս ելույթը գրողները պետք է իմանային, որ մեր պապերը գյուղերում և քաղաքներում բարձր տեխնոլոգիաներով չեն զբաղվել, իսկ զարգացած գութանով կամ մուրճ ու մանգաղով շարունակել չի ստացվի, քանզի դժվար թե հիմա նույն Գագիկ Ծառուկյանը «Երազ» ավտոմեքենա վարի կամ այդ տեքստը գրողը «IPHONE»-ից կամ «Samsung»-ից բացի այլ հեռախոս ունենա: Եվ նույնիսկ դժվար է պատկերացնել, որ իր կոնյակի գործարանում սպիրտը ստանում են պապենական մեթոդներով՝ խաղողը ոտքով ճզմելով… թեպետ, ինչ իմանաս: Դեպքերի բերմամբ, թե պատահմամբ նույն օրը, հետաքրքիր զուգադիպությամբ, վարչապետը մարզպետների հետ հանդիպման ժամանակ ասաց հետևյալը. «…Ֆերմերներ չունենք, ժամանակակից կոոպերատիվ տեխնոլոգիաներ չունենք: Մենք շանս ունենք տասը տարի հետո, ոնց որ էսօր ամբողջ աշխարհը գնում է Իսրայել, ասում` ինչ գյուղատնտեսություն ունի, տասը տարի հետո այ տենց գյուղատնտեսություն մենք կունենանք, որ գան մեզանից սովորեն: Թե չէ բաբոյի-դեդոյի տնամերձը սարքել եք ինդուստրիա: Չի դառնում, այ մարդ, էդ տիպի ինդուստրիա…»:

Իհարկե, նայելով այդ մարզպետների դեմքերին, հասկանում ես, որ նրանց աչքերում ազգի պապենական վիշտն է, իսկ դեդոն-բաբոն նրանց համեմատ առաջադիմության սիմվոլ են և անիմաստ է այդ մարդկանց հետ խոսել Իսրայելից: Բայց, մյուս կողմից էլ, երբ համեմատում ես մեր քաղաքական դաշտի այսօրվա երկու ամենավարկանիշային դեմքերին, հասկանում ես, որ մեր ազգը չափազանց ծայրահեղական է՝ կամ նախնադար, կամ ինդուստրիալ և տեխնոլոգիական ապագա:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1866

Մեկնաբանություններ