«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Սերժ Թանկյանի ուղերձը. Մենք կլինենք ձեր աչքերը տեղամասերում

Սերժ Թանկյանի ուղերձը. Մենք կլինենք ձեր աչքերը տեղամասերում
15.02.2017 | 12:59

SOAD խմբի հիմնադիրներից Սերժ Թանկյանը տեսաուղերձ է հղել ՀՀ քաղաքացիներին՝ ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու կապակցությամբ: Թանկյանը հիշեցրել է, որ տարիներով ՀՀ քաղաքացիների մեծ մասը քվեարկել է ոչ իր ցանկություններին համապատասխան. «Նրանք ենթարկվել են կաշառքի, վախի եւ անտարբերության, քանի դեռ անտեսում ենք Հայաստանի պայծառ ապագան: Քաղաքացիների մի մասը, որն ապրում է այլ երկրներում, հիմնականում զրկված է քվեարկելու իրավունքից: Ինչո՞ւ: Քանի որ քվեն ճշմարտություն է, քվեն ժողովրդի կամքն է, քվեն ուժ է: Ես չեմ ապրում Հայաստանում եւ քվեարկելու իրավունք չունեմ, բայց ամբողջ սրտովս ուզում եմ աջակցել ձեր սուրբ քվեարկությանը՝ ստեղծելու համար ավելի լուսավոր ապագա մեր բոլորի համար:

Դրա համար մենք քաջալերում ենք անկախ դիտորդների ներկայությունը ընտրատեղամասերում՝ որպես ձեր քվեարկության աչքերն ու ականջները»,- հայտարարել է Թանկյանը: Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և նշանավոր այլ գործիչներ նախաձեռնել են «Արդարություն Հայաստանում» արշավը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։

Դիտվել է՝ 760

Մեկնաբանություններ