«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մոտեցումները շատ մոտ են ՀՀԿ-ի մոտեցումներին՝ փետրվարի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Հարցին՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ընդդիմադի՞ր գործիչ է, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Այս հարցին հնարավոր կլինի պատասխանել այն ժամանակ, երբ «ծառը պտուղ տա»: Դրանից ելնելով՝ մենք կորոշենք նա ընդդիմադիր գործիչ է, թե ոչ: Մարդը հայտարարում է, որ ընդդիմություն է, նախկինում իշխանություն էր: Այս գործընթացները նորություն չեն: Եթե մարդն անցնում է ընդդիմադիր դաշտ, նա պետք է ընդունի, որ 2008-ին 1200 քաղբանտարկյալ է եղել, իսկ նա չի ասել, որ նրանք քաղբանտարկյալ են: