Երևանի ավագանու ընտրությունը 2017-ի մայիսի 14-ին նշանակելու որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 16-ի նիստի օրակարգում:
««Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված Երևանի ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հանգամանքով և բխում է ՀՀ ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից»,- նշված է ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ներկայացրած որոշման նախագծի հիմնավորման մեջ: