Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Վիկտոր Դալլաքյան. Ընտրություններին ինքնուրույն մասնակցելն անիրատեսական է

Վիկտոր Դալլաքյան. Ընտրություններին ինքնուրույն մասնակցելն անիրատեսական է
16.02.2017 | 15:10

«Երրորդ Հանրապետություն» կուսակցության մամլո ծառայությունը պարզաբանում է ներկայացրել առաջիկա ընտրություններում «Երրորդ Հանրապետություն» կուսակցության մասնակցության մասին. «Հունվարի 17-ին ստորագրված Օսկանյան -Դալլաքյան- Սարգսյան հուշագրի շրջանակներում «Երրորդ Հանրապետություն» կուսակցության կողմից համագործակցության դադարեցման մասին փետրվարի 13-ին կուսակցութան նախագահ Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունից հետո, «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը չի դիմել որևէ դաշինքի կամ կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնաբար մասնակցելու հարցով, իսկ ինքնուրույն մասնակցելն այս պարագայում անիրատեսական է:

Ի տարբերություն լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի, «Երրորդ Հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը չի պատրաստվում աղմկահարույց բացահայտումներ անելու: Հաջողություն ենք մաղթում առաջիկա ընտրությունների բոլոր մասնակիցներին: Այնպես որ, հանգիստ եղեք, մենք հանգիստ ենք, մենք լավ ենք, դուք լավ լինեք»,- ասված է պարզաբանման մեջ:

Դիտվել է՝ 1273

Մեկնաբանություններ