ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի գնահատմամբ՝ տրամաբանական չէ, որ Սեյրան Օհանյանը հայտարարում է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան։
«Եթե այդ հայտարարությունը լիներ իր իշխանության տարիներին, ես տրամաբանություն կտեսնեի այդտեղ, բայց այդ տարիների ընթացքում ես երբևիցե նման հայտարարություն չեմ լսել։ Ի՞նչ է նշանակում, եթե որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ կամ իշխանության ներկայացուցիչ այլևս իշխանության մեջ չէ, ուրեմն հայտնվում են քաղբանտարկյալնե՞ր։
Դա տրամաբանական չեմ համարում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։ Հարցին՝ Սեյրան Օհանյանը քաղաքական դիվիդենդներ շահելու փո՞րձ է անում, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Մնացած եզրահանգումները թողնում եմ ձեզ»։