ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ԼՂՀ ԱԺ նախագահը խորհուրդ է տալիս Ադրբեջանին դուրս գալ հոգեբանական բարդույթից

ԼՂՀ ԱԺ նախագահը խորհուրդ է տալիս Ադրբեջանին դուրս գալ հոգեբանական բարդույթից
20.02.2017 | 13:49

Սահմանադրական հանրաքվեի քվեարկությամբ Արցախն ամրապնդում է այն գաղափարը, որն արտահայտվել է 1988 և 1991 թվականներին, Ստեփանակերտում քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

«Սահմանադրությունը շատ համապարփակ փաստաթուղթ է ու դժվար է մի քանի բառով ասել, թե ինչ կտա մեզ։ Սահմանադրությունը նոր մակարդակի վրա է բարձրացնելու Արցախի պատրաստվածությունը և ներքին իմաստով, և արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով: Ես վստահ եմ, որ դա Սահմանադրության հիմնական առաքելություններից մեկն է»,- ասաց Աշոտ Ղուլյանը։ Նա ընդգծեց՝ այսօր կա նոր սերունդ, որը «պետք է ոչ միայն առաջին գծում, այլև այստեղ իր կարծիքն արտահայտի երկրի ապագայի վերաբերյալ»։
Անդրադառնալով նոր Սահմանադրությունով կառավարման ձևի փոփոխությանը` ԼՂՀ ԱԺ նախագահը նշեց, որ մտավախություն չունի նախագահի լիազորությունների ավելացման կապակցությամբ։ «Այդ ամենի մշակումներին մասնակցել եմ անձամբ ու մեզ հաջողվել է գտնել այն ճիշտ հավասարակշռությունը, որ անպայման պետք է լինի Սահմանադրության մեջ»,- ասաց Աշոտ Ղուլյանը։

Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի հայտարարություններին՝ Արցախում ընթացող հանրաքվեն չճանաչելու մասին: «Դա հարևան պետության խնդիրն է։ Կարծում եմ՝ այդ հոգեբանական բարդույթից ինչքան շուտ դուրս գան, այնքան իրենց համար լավ կլինի»,- ասաց Աշոտ Ղուլյանը։

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ