ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պայքար երկրորդ տեղի համար

Պայքար երկրորդ տեղի համար
21.02.2017 | 00:55

Դեռ առաջադրումներից առաջ առիթ ունեցել ենք անդրադառնալու ընդդիմության միասնության թեզին` հիմնավորելով դրա պրակտիկ անհնարինությունը: Կառավարման խորհրդարանական համակարգը նույնիսկ տեսականորեն վերացնում է ընդդիմության` մեկ ցուցակով հանդես գալու հնարավորությունը, որովհետև չի գործում նախագահական ընտրությանը բնորոշ այն կանոնը, որ պարտվողը կորցնում է ամեն ինչ: Քաղաքագիտական այս ճշմարտություններն ապացուցվեցին հենց առաջադրումների ժամանակ, չնայած «Համախմբում» և «Ժառանգություն» կուսակցություններն ընդդիմության միասնության թեման դարձրել էին դաշինքային բանակցությունների առանցք: Հիմա էլ ՕՐՕ դաշինքի գործիչներն ակնարկում են «Ծառուկյան» դաշինքի հետ հետընտրական համագործակցության հնարավորությունը: Գրեթե հարյուրտոկոսանոց ճշգրտությամբ կարող ենք պնդել, որ «Ծառուկյան» դաշինքն ու ՕՐՕ-ն սերտ համագործակցություն չեն ունենալու ոչ ապագա խորհրդարանում, ոչ էլ հրապարակներում և փողոցներում:

Նախ, իշխանությունները երբեք թույլ չեն տա կազմակերպչական, ֆինանսական ռեսուրսի նման կենտրոնացում` հատկապես համակարգային տրանսֆորմացիայի բարդ փուլում: Մյուս կողմից՝ Օհանյանի ու Ծառուկյանի դաշինքներն ընտրություններին մասնակցում են իշխանությունների խաղի կանոններով, ավելի պարզ` մրցում են երկրորդ տեղի համար, իսկ սա ենթադրում է, որ այս ուժերի հիմնական պայքարը ծավալվելու է ոչ թե ՀՀԿ-ի, այլ հենց միմյանց միջև: Նույն տրամաբանությամբ` միմյանց «կոկորդ են կրծելու» ՀՅԴ-ն ու ՀՎԿ-ն: Դաշնակցությունը ՀՀԿ-ի այսօրվա կոալիցիոն գործընկերն է և իշխանության կերակրատաշտից մտադիր չէ հեռանալ նաև ընտրություններից հետո: ՀՎԿ-ն հիմա հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, սակայն Արթուր Բաղդասարյանը քանիցս չի բացառել ՀՀԿ-ի հետ հետընտրական համագործակցության հնարավորությունը: Մի խոսքով, ՀՎԿ-ն ու ՀՅԴ-ն, տարբեր հռետորաբանությամբ, սիրաշահելու են ՀՀԿ-ին` չխնայելով միմյանց: Հենց այսպիսի տրամաբանությամբ է մեկնարկելու ընտրարշավը: Անակնկալներ պետք է սպասել այն ընտրական միավորներից, որոնք «ծանրքաշային» չեն համարվում և հույսը դրել են ոչ այնքան Բաղրամյան 26-ի, որքան հասարակության ընդդիմադիր շերտերի վրա:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1673

Մեկնաբանություններ