ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում
21.02.2017 | 00:58

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Տարոն Մարգարյանի թիմակիցները «հոշոտում» են իրար։ Օրերս Տարոն Մարգարյանի խորհրդական, Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանը Ներսիսյան փողոցում գտնվող վրացական ռեստորանում Ռոբերտ Սարգսյանի համար աշխատող երկու շտաբի պետերի ու ևս 15 պատասխանատուների հետ քեֆ է կազմակերպել, որին ընթացքում միացել է նաև Տարոնի պրոտեժեն` Ռոբերտ Սարգսյանը:

Ըստ ականատեսների, նախընտրական «ռազմավարության» քննարկումն այնքան բուռն ու թեժ է ստացվել, որ մի երկու բաժակից հետո քեֆը վերածվել է ծեծկռտուքի: Թիմակիցները մի լավ ծեծել են իրար, պահպանել են հայկական ավանդական ծեծի բոլոր կանոնները` միմյանց դեմ թուր ճոճելու և սուսերով պարի տեսքով:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Հ.Գ. Հիշեցնենք, որ Տարոնի խորհրդական, տխրահռչակ Արայիկ Քոթանջյանը նախկինում ևս հայտնվել է նման միջադեպերի մեջ: Մասնավորապես, 2009-ի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ նրան հենց իր կաբինետում ծեծել էին Ծառուկյանի թիմակիցները: Ինչպես ասում են` «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»:

Դիտվել է՝ 1524

Մեկնաբանություններ