ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Աղոթարան

Աղոթարան
24.02.2017 | 00:03

Տե՛ր, մի՛ հանդիմանիր ինձ այն ահեղ ու մեծ օրը, մի՛ կանգնեցրու հրապարակում՝ բացահայտված ու ամոթահար, և մի՛ խայտառակիր ինձ: Մի՛ կշտամբիր դատաստանի ատյանում և մի՛ թող ինձ լսել «Չե՛մ ճանաչում»-ը և ահավոր բարբառը. «Գնացե՛ք Ինձնից դեպի գեհենի հուրը»:

Ինձ մի՛ վտարիր ծույլ ու չար ծառայի պես ու մի՛ մատնիր անօրեն կապողի ձեռքը, կերակուր մի՛ դարձրու թունավոր որդերին բորբոքված հնոցում և մի՛ նետիր տարտարոսի սառնամանիք խավարը, այլ փրկի՛ր ինձ հրի սաստիկ կայծակներից, բոցեղեն գետերի արշավանքից, սաստիկ, լալագին ու խիստ տանջանքներից և տարակուսական ողբերից, ատամների կափկափումից ու սարսռալի կսկիծներից, խավարային բոցով տոչորվելուց և համատարած հրի մեջ դժնդակ ու դառնաղետ կերպով խորովվելուց, կողկողաձայն ու անդադար վայերից փրկի՛ր ու ազատի՛ր ինձ, Տեր:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ