Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հակառակորդը շարունակել է ինտենսիվ խախտել հրադադարը

Հակառակորդը շարունակել է ինտենսիվ խախտել հրադադարը
26.02.2017 | 17:39

Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը 122 մմ Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետներից ու նռնականետներից շարունակել է ինտենսիվ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում:

«Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը Դ-30, Դ-44 հրանոթներից և ականանետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 113 արկ, որից 36-ը հրանոթներից, 77-ը՝ ականանետներից: Հակառակորդը հրանոթներով կրակել է նաև Թալիշ գյուղի ուղղությամբ (18 արկ)»,- ասված է ԼՂ ՊՆ հաղորդագրությունում:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Դիտվել է՝ 1568

Մեկնաբանություններ