Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Գիշերը շփման գծում

Գիշերը շփման գծում
01.03.2017 | 20:43

Փետրվարի 28-ին և լույս մարտի 1-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ լարված: Հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներ են արձանագրվել գիշերը:


Հակառակորդը, կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 1100 կրակոց: Հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ՝ բացի տարբեր տրամաչափի ականանետերից և «Դ-44» տիպի հրանոթից, ադրբեջանական զինուժը կրակ է վարել նաև «TR-107» տիպի հրթիռահրետանային կայանքից (5 արկ): Նույն ուղղությամբ երեկ կիրառվել է «SPIKE» տեսակի հակատանկային կառավարվող հրթիռ: Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմը կորուստներ չի կրել:


Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրները, ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1178

Մեկնաբանություններ