Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Արդյո՞ք Կարեն Կարապետյանը տվել է Սեյրան Օհանյանի նկատմամբ հետապնդման մեկնարկը

Արդյո՞ք Կարեն Կարապետյանը տվել է Սեյրան Օհանյանի նկատմամբ հետապնդման մեկնարկը
04.03.2017 | 13:51

Թեև Սեյրան Օհանյանի փաստացի պաշտոնանկությունն ու հետո ըննդիմադիր դառնալն ուղղակի կապ չունեն Կարեն Կարապետյանի հետ, բայց փաստ է, որ գեներալի քաղաքական կարգավիճակը փոխվեց հենց վերջինիս վարչապետության մեկնարկին:

Հիմա էլ` շատերը համարում են, որ երկու օր առաջ խորհրդարանական ամբիոնից Կարեն Կարապետյանը տվել է Օհանյանի դեմ քրեական հետապնդման ազդանշանը: «Կասկածներ ունեն, որ վառարանային վառելիքը խառնվում է կերոսինի հետ, և շուկայում հայտնվում է անորակ նավթամթերք: Արիլյան պատերազմի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»,-ասել է վարչապետը: Քառօրյա պատերազմի օրերին` պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն էր, ով, ի դեպ, երեկ ինքնավստահ տոնով հակադարձել է Կարապետյանին: Իսկ ահա ՊՆ գործող նախարար Վիգեմն Սարգսյանը, ով նաև գլխավորում է ՀՀԿ համամասնական ցուցակը, ակտուալ է համարել վարչապետի սենսացիոն հայտարարությունը:


Այս պարագայում` հասկանալի չէ, թե ինչին է վերաբերում ակտուալությունը` Օհանյանի անձի՞ն, թե՞ խնդրին:
Մի բան ակնհայտ է, որ իշխանությունների և ՕՐՕ-ի հակադրությունն ընտրական այս ցիկլի գլխավոր ինտրիգներից է: Իհարկե պարզ չէ` այն բնակա՞ն է, թե՞ բեմականացված:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ