Մարտի 4-ին ծեծկռտուք է եղել Արտաշատում՝ նախկին «Արտաշատ» հյուրանոցի մերձակայքում: Քաղաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն, ծեծկռտուքին մասնակցել են ՀՀԿ-ական թեկնածուներ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի մերձավորները:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ վիճաբանությունը եղել է Օգոստոսի 23-ի փողոցում: «Կա բերման ենթարկված: Ըստ նախնական տվյալների՝ վիճաբանությունը եղել է միջանձնային, կենցաղային հարցերի շուրջ, հանգամանքները պարզվում են»,- հայտնեցին ոստիկանությունից: