Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սեյրան Օհանյան. Մենք առաջարկում ենք վերնախավի փոփոխություն

Սեյրան Օհանյան. Մենք առաջարկում ենք վերնախավի փոփոխություն
05.03.2017 | 22:26

«Առաջիկա ընտրություններում մենք առաջարկելու ենք տվյալ վերնախավի փոփոխություն՝ ըստ էության իշխանափոխություն», քարոզարշավի մեկնարկին այսօր հայտարարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ քաղաքակիրթ աշխարհը պահանջում է քաղաքական էլիտաների պարբերաբար փոփոխությամբ թարմացնել կառավարման համակարգը, վստահություն ձեռք բերել ժողովրդի մեջ և կառավարել երկիրն այնպես, ինչպես ցանկանում է հենց ինքը՝ ժողովուրդը: «Շատ անգամ ինձ հարցնում են իշխանության փոփոխության մասին: Ես նորից կրկնում եմ՝ պետք է փոխվի այսօրվա իշխանությունը: Մեր ապագան միասին ենք կերտելու: Մեզ նոր քաղաքական վերնախավ, նոր մտածելակերպ ու մոտեցումներ են անհաժեշտ: Առաջին հայացքից անհնարին թվացող այս խնդրի լուծումն իրականում այնքան էլ բարդ չէ: Երբ ժողովրդի տրամադրությունները փոխվեն, մարդկանց մեջ արթնանան հույսն ու վստահությունն ապագայի հանդեպ, ապա այս վերնախավն իր տեղն անպայման զիջելու է: Ձևավորվելու է երկրի զարգացման նոր տեսլական ունեցող իշխանություն, որը կներկայանցնի իր համարձակ ծրագրերը և ջանքեր չի խնայի դրանց իրականացման համար»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ դաշինքի շրջանակներում ձևավորել են մրցունակ թիմ, մշակել արդիական ծրագրեր, հավասարակշիռ ու հիմնավորված առաջարկներով ներկայացնում են դրանք ժողովրդին՝ դիմելով նրանց պարզ ու շիտակ ուղերձներով:


«Եթե կարողանանք մարդկանց մեջ արթնացնել պայքարի ոգին, վստահություն իրենց ու մեր ուժերի նկատմամբ, ապա հաջողությունը երաշխավորված է լինելու:
Մեր ամենաուժեղ զենքը մարդկանց մեջ վաղվա նկատմամբ հավատն արթնացնելն է: Իսկ նրանք, ովքեր կփորձեն հասնել իրենց նպատակին կաշառքի, կեղծիքի ու սպառնալիքի միջոցով, միայն կթեժացնեն հոռետեսության ու անհուսության մթնոլորտը՝ բազմապատկելով հասարակության ատելությունն իրենց նկատմամբ»,- ասաց նա: Ըստ Սեյրան Օհանյանի՝ իրենց ծրագրի հիմքում Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումն է՝ իրենց բոլոր բաղադրիչներով:


«Մեր ժողովրդին պետք է ասենք՝ հերիք է համակերպվել այս իրականության հետ, հանդուրժել անարդարությունն ու ամենաթողությունը: Մենք պատրաստ ենք և կարող ենք մեր ուժերով լուծել գոյություն ունեցող բոլոր խնդիրները՝ չվախենալով դրանց քանակից ու բարդության աստիճանից: Մենք հանդիպակաց մարտ ենք հայտարարելու բոլոր պրոբլեմներին, չենք շրջանցելու ոչ մի պրոբլեմ: Մենք արմատական բարեփոխումներ ենք առաջարկում մեր երկրի բոլոր ոլորտներում: Հատկապես արդիականացնելու ենք քաղաքական և կառավարման ողջ համակարգը», ասաց Սեյրան Օհանյանը:

Դիտվել է՝ 1354

Մեկնաբանություններ