Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ռոբերտ Քոչարյանը «զադնի» է դնում

Ռոբերտ Քոչարյանը «զադնի» է դնում
07.03.2017 | 12:45

Մի առիթով ասել եմ, որ 2015-ի սահմանադրական փոփոխությունների չհայտարարված մոտիվներից մեկն այն էր, որ վերջնականապես փակվի` իշխանություն վերադառնալու Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի ճանապարհը: Պատահական չէ, որ Քոչարյանը տարբեր առիթներով, այդ թվում` երեկվա հարցազրույցով, խիստ քննադատության է ենթարկում այդ փոփոխությունները, իսկ առաջին նախագահն ավելի առաջ է գնացել` խոստանալով իր դաշինքի հաղթանակի դեպքում` վերականգնել կառավարման նախկին կարգը:

Այնուամենայնիվ, նախկին երկու նախագահները մասնակցում են քաղաքական գործընթացին` նոր համակարգին ինտեգրված մնալու ցանկությամբ: Արժեհամակարգի և քաղաքական կուլտուրայի հարց է. եթե Տեր-Պետրոսյանը դա անում է հրապարակավ` գլխավորելով ընտրական ցուցակ, ապա Քոչարյանի մասնակցությունը ստվերային է:
Ասում են` վերջին շրջանում Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի "ջրերը նույն առվով չեն գնում", և առաջիկա ընտրություններում Քոչարյանը խաղադրույք է կատարել ՕՐՕ դաշինքի վրա` Սամվել Բաբայանի և Վարդան Օսկանյանի միջոցով: Այս ինֆորմացիան անուղղակիորեն հաստատվում է երկրորդ նախագահի երկվա հարցազույցում, որում նա սուր քննադատության է ենթարկել, այսպես կոչված, ռեյտինգային կամ տարածքային ցուցակներով ընտրությունները: «Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Հատկապես, որ բազմաթիվ ընտրողներ այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ, ըստ ամենայնի, պատրաստ չեն մերժել փողը ու թերևս կմասնակցեն ձայների աճուրդին»,-ասել է Քոչարյանը: Միանգամայն տեղին քննադատություն է, եթե, իհարկե, մոռանանք, որ «քսակն» ու «ձայների աճուրդը» ընտրական գործընթացի անքակտելի մաս դարձրեց հենց երկրորդ նախագահը` 2006-ին ֆորմալիզացնելով ամենահարուստ օլիգարխի մուտքը քաղաքականություն: Հիմա ժամանկները փոխվել են. Ծառուկյանը պայմանավորվում է ոչ թե Քոչարյանի, այլ` Սերժ Սարգսյանի հետ:
Սակայն երեկվա հարցազրույցում` Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ միտք պետք է

անհանգստացնի նրա այսօրվա քաղաքական հովանավորյալներին: «Քաջատեղյակ լինելով առկա իրողություններին, ընթացիկ քաղաքական գործընթացի մանրամասները մեկնաբանելու, առավել ևս, դրանց մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ»,-ասում է Ռոբերտ Քոչարյանը, և սա շատ նման է մարդու խոսքի, ով հիասթափված լքում է քաղաքականությունը: Կամ գուցե երկրորդ նախագահն այդպես է վարվում, որովհետև ինչ-որ բան է պայմանավորվել Սերժ Սարգսյանի հետ: Ամեն դեպքում, ՕՐՕ դաշինքում պետք է սահմանափակեն իրենց քաղաքական հավակնությունները:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1026

Մեկնաբանություններ