Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Վարչապետը միացավ հանրապետականի քարոզարշավին

Վարչապետը միացավ հանրապետականի քարոզարշավին
09.03.2017 | 11:44

Ընտրողների հետ առաջին հանդիպումները Կարեն Կարապետյանն անցկացնում է Արմավիրի մարզում: Էջմիածնի Մայր տաճարում մոմ վառելուց հետո Կարապետյանը հանդիպում ունեցավ էջմիածինցիների հետ, այնուհետև հանդիպումները շարունակեց շրջակա բնակավայրերում: Ակնալիճ գյուղում, որի բնակչության 20 տոկոսը եզդիներ են, վարչապետը նշեց, որ կա «մարդավարի ապրելու» ներուժ, խնդրեց քվեարկել իշխող կուսակցության օգտին՝ խոստանալով, որ «չեն փոշմանի»: Կարեն Կարապետյանը այցելեց նաև Մեծամորի ատոմակայան՝ ընտրողների հետ հանդիպումն անցկացնելով տեղի մշակույթի տանը:


Դահլիճում ցուրտ էր, և վարչապետն ասաց. «Սիրելի մեծամորցիներ, լինելով էներգետիկ քաղաք, ձեր դահլիճը ցուրտ ա: Երկրորդը, հատուկ երկար ճառ չեմ ասել, որ գնալուց չասեք՝ տոն օրը քանդեց, էկավ, մի էրկու լոլո կարդաց, գնաց: Ձեր հարցերին եմ փորձել պատասխանել: Ձեր տոնը շնորհավոր, լավ տրամադրություն»:


Վարչապետը Արմավիրի մարզի բնակիչներին խոստացավ, որ մարզում պատրաստվում են կատարել 85 մլն դոլարի ներդրում, ստեղծելու են մոտ երեքուկես հազար նոր աշխատատեղ: Արձագանքելով ընտրողների դժգոհությանը, թե կենսաթոշակով ու աշխատավարձով չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել՝ Կարեն Կարապետյանն ասաց, թե հիմա խոստումներ տալ չի կարող, քանի որ պոպուլիստական խոստումներ կլինեն, բայց աշխատելու են «ամեն օր, ամեն ժամ», որպեսզի բարելավվի վիճակը:

Դիտվել է՝ 1022

Մեկնաբանություններ