Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Վարչապետի ուրախ օրերը

Վարչապետի ուրախ օրերը
12.03.2017 | 17:41

Սիսիանում մարտի 10-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչները տարատեսակ խնդրանքներով էին դիմում նրան: Սիսիանցիներից մեկը բողոքեց, որ իր աղջիկը սովորել է Ստեփանակերտում և չի կարողանում աշխատանք գտնել Հայաստանում:

Նա խնդրեց, որ աղջկան աջակցեն աշխատանք գտնելու հարցում: Բացի այդ՝ բողոքեց, որ իր աղջիկը ստիպված է աշխատել Ստեփանակերտում և այդ պատճառով չի ամուսնանում: Սիսիանցու այս բողոքին վարչապետն արձագանքեց. «Էս հարցում էլ եք մեզնից աջակցություն սպասո՞ւմ»:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ