Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Բոյկոտի կոչը ձեռնտու է իշխանություններին

Բոյկոտի կոչը ձեռնտու է իշխանություններին
13.03.2017 | 11:02

Հուլիսյան իրադարձություններից հետո քաղաքական օրակարգ բերվեց ընտրությունների բոյկոտի գաղափարը: Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» աջակիցների փաստարկն այն է, թե այս իշխանությունների օրոք հնարավոր չէ օրինական ընտրությունների անցկացումն ու հարկ է շեշտը դնել քաղաքացիական անհնազանդության և այլընտրանքային իշխանության ձևավորման անհրաժեշտության վրա: Սեֆիլյանի ձևավորած Հիմնադիր խորհրդարանի հետախուզման մեջ գտնվող նախագահ Գարեգին Չուգասզյանն ասել է, թե բոյկոտի բուն նպատակը ընդվզման նոր ալիքի նախապատրաստումն է և այլընտրանքային իշխանության սաղմերի ստեղծումը:

Իհարկե, քչերն են հավատում, որ առաջարկվող տարբերակը երկրում կարող է փոփոխություններ առաջացնել` հատկապես ՊՊԾ գնդի միջադեպից հետո:
Մեր հասարակության մեջ շատ մեծ է դժգոհների թիվը, սակայն այդ մարկանց մեծամասնությունը փոփոխությունը պատկերացնում է անարյուն ճանապարհով: Շատերը գիտեն, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, սակայն քչերն են համաձայն հարցեր լուծել կրակոցներով` բռնությունը համարելով քաղաքականության վախճանը: Պատահական չէ, որ «Սասնա ծռեր» շարժումը հայտնվեց ճգնաժամի մեջ` կորցնելով հանրային վստահությունն ու իր ինստիտուցիոնալ կմախքը: Նույնիսկ ՊՊԾ գնդի շուրջ ծավալվող իրադարձությունների գործով կալանավորված Անդրիաս Ղուկասյանը չի անսացել Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների կոչին և ՕՐՕ դաշինքի համամասնական ու ռեյտինգային ցուցակներով մասնակցում է ապրիլի 2-ի ընտրություններին: Էլ չեմ ասում «Ժառանգություն» կուսակցության մասին, որը թերևս քաղաքական միակ ուժն էր, որ հայտնի իրադարձությունների ժամնակ իրեն ասոցացրել էր «Սասնա ծռերի» հետ:


Հասարակության մեծամասնությունը զզվում է իշխանություններից, չի վստահում ընդդիմությանն ու ընտրություններին, բայց մերժում է նաև դրանց այլընտրանքը համարվող բռնությունն ու ահաբեկչությունը: Այս ֆոնին, երբ հասարակության մեծամասնությունը ներգրավված է ընտրական գործընթացում, բոյկոտի կոչը միայն կարող է ապաակտիվացնել ակտիվ ընդդիմադիրների մի մասին` ապրիլի 2-ին ավելի հեշտացնելով իշխանությունների վերարտադրության գործընթացը:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ