ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Վահրամ Բաղդասարյանն անիրական է համարում ընդդիմադիրների նախընտրական խոստումների իրագործումը

Վահրամ Բաղդասարյանն անիրական է համարում ընդդիմադիրների նախընտրական խոստումների իրագործումը
13.03.2017 | 23:34

Թիվ 9 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Վահրամ Բաղդասարյանն աբսուրդ է համարում ընդդիմադիրների նախընտրական խոստումների իրագործումը մեկ ամսում, նույնիսկ մեկ տարում: Նա խոստացավ, թե իրենք 2018-ին կապահովեն «արդեն դինամիկ աճ, 19-20 թվականներին՝ թռիչքային աճեր»:

«Այդ նույն մարդիկ, այդ նույն քաղաքական ուժերի մեծ մասը եղել են իշխանության մեջ, այն ժամանակ կարող էին այդ նպատակներն իրականացնել: Եվ նման խոստումներ տալ՝ մի ամսվա, մեկ տարվա ընթացքում նման քայլեր կատարելը անիրական եմ համարում: Որևէ իշխանություն իր երկրի թշնամին չի և չի եղել: Ամեն ինչ պետք է նայել հնարավորության սահմաններում: Այլ խնդիր է, որ այդ հնարավորությունները լավ չենք օգտագործել»՝ ասել է Վահրամ Բաղդասարյանը:
Անդրադառնալով ընտրակաշառք բաժանելու լուրերին՝ նա նշել է. «Եղել են նման նեգատիվ երևույթները, բայց գնալով պայքարը ավելի քաղաքակիրթ է դառնում: Եվ իմ առաքելությունը հիմնականում դա է, որ պետք է հորդորենք մեր բնակչությանը, հանրությանը, որպեսզի զերծ մնա նման գայթակղություններից: Նաև քաղաքական ուժերին, գործիչներին, առանձին թեկնածուներին մենք պետք է հորդորենք, որ պետք է դրսևորեն քաղաքական կամք, որ կարողանանք մենք ձևավորել այնպիսի Ազգային ժողով, որը հարիր կլինի մեր երկրին և մեր պետությանը»:


Բաղդասարյանը հակադարձեց ընդդիմադիրների պնդումներին, թե Հայաստանում վախի մթնոլորտ կա. «Ընդհակառակը, թեկնածուները պետք է ժողովրդից վախենան: Օրինակ, ես մտածում եմ, որ ժողովրդին վախեցնողը ինքը պետք է վախենա առաջին հերթին ժողովրդից: Չի կարելի կատակ անել հանրության հետ, ժողովրդի հետ չի կարելի կատակ անել: Ի՞նչ է նշանակում վախի մթնոլորտ: Թող իրենք էլ այդ վախի մթնոլորտում գնան և իրենց խղճի դիմաց կատարեն ճիշտ ընտրություն: Ինձ թվում է, որ վախի մթնոլորտ ստեղծողները որևէ մեկ անգամ հաջողության չեն կարող հասնել»:

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ