Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ալեքսեյ Միլլեր. Ռուսաստանն ուզում է Հայաստանի օգնությամբ Իրան էլեկտրաէներգիա մատակարարել

Ալեքսեյ Միլլեր. Ռուսաստանն ուզում է Հայաստանի օգնությամբ Իրան էլեկտրաէներգիա մատակարարել
18.03.2017 | 01:04

Ռուսաստանը մտադիր է Հայաստանի օգնությամբ փոխանակման գործարքներով հարթել դեպի Իրան էլեկտրաէներգիայի մատակարարումները՝ հայտնել է Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։

«Հայաստանը ծրագրում է հաջորդ տարի կառուցել բարձրվոլտային էլեկտրամատակարարման գիծ, ինչը Ռուսաստանին թույլ կտա փոխանակման գործարքներով էլեկտրաէներգիա արտահանել իրանական շուկա»,- ասել է Միլլերը։ Նա շեշտել է, որ ավարտվել է Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի արդիականացումը։

Դիտվել է՝ 1056

Մեկնաբանություններ