Տավուշի մարզի Դիլիջանի ընտրողների հետ հանդիպմանը ներկաներից մեկը ողջունեց վարչապետ Կարեն Կարապետյանին` նշելով, որ շատ հաճելի է նրան միշտ հումորով ու ժպիտով տեսնել:
«Հեռուստացույցով տեսա վարչության նիստ էիր անում ու նախարարներին ասեցիր` նորմալ աշխատեն, շանտղություն չանեն»,- ասաց Դիլիջանի բնակիչն ու բարձրացրեց Հայաստանում բազմաթիվ կուսակցությունների հարցը` «160 կուսակցություն կա, ընտանիքի անդամներն ամեն մեկը մի կուսակցությունից են, անհաշտ են», ինչին Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Շանտղության մասին ասելուց դժվար ժպտացած լինեմ, որովհետև մի քիչ չի բռնում: Ինչ վերաբերում է 160 կուսակցությանը` ես սկի չգիտեի 160 ա, թե չէ: Այդ դուք եք որոշել, որ 160 կուսակցություն լինի, վաղը որոշեք 2-3-ը` այդքանն է լինելու: Բա դեմոկրատիան էդ ա էլի»,- ասաց Կարեն Կարապետյանը: