Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Մեզ չի լինի համեմատել ուրիշների հետ՝ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանն Արմավիրում

Մեզ չի լինի համեմատել ուրիշների հետ՝ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանն Արմավիրում
20.03.2017 | 10:12

«Ելք» դաշինքը մարտի 19-ին քարոզարշավի էր Արմավիրի մարզում, որին մասնակցում էին Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը: Արամ Սարգսյանն իր ելույթում կոչ արեց ընտրողներին անպայման գնալ ընտրության և կատարել իրենց ընտրությունը:

«Ժողովուրդ, պարտադիր մասնակցեք ընտրության, սա մեր հորդորն է, մեր խնդրանքը, որովհետև, եթե չեք ընտրում դուք` ձեր փոխարեն ընտրում են ուրիշները: Եթե հոգնել եք բոլորից, եթե չեք ուզում կարդալ ծրագրերը, նայեք դաշինքները, կուսակցությունները ներկայացնող մարդկանց և ըստ այդմ կատարեք ձեր ընտրությունը: Այս երկրում բազմաթիվ իրողություններ են տեղի ունեցել, նայեք, տեսեք, թե այդ մարդիկ որտեղ են եղել հոկտեմբերի 27-ին, ինչ արեցին այդ ուժերը դրանից հետո, ասացին` կբացահայտեն, թե կփակեն գործը, ինչ են ասում այդ ուժերը հիմա` ապրիլյան պատերազմից հետո: Կասեք` տարին մեկ անգամ գալիս ասում են իրենց ասելիքը, գնում են, բայց մենք միշտ ձեզ հետ ենք եղել` գազ, լույս են բարձրացրել, եղել ենք ձեզ հետ: Մեզ չի լինի համեմատել ուրիշների հետ, նայեք և ձեր ընտրությունն արեք»,- ասաց նա:

Դիտվել է՝ 968

Մեկնաբանություններ