Ոստիկանությունը հրապարակել է ԱԺ 2017-ի ապրիլի 2-ի ընտրությունների վերջնական և լրացուցիչ ցուցակները:
«Հարգելի քաղաքացիներ, ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների վերջնական և լրացուցիչ ցուցակները, որոնք տեղադրված են ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: