Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ընտրությունները գուցե անցնեն անցնցում, բայց` ոչ արդար

Ընտրությունները գուցե անցնեն անցնցում, բայց` ոչ արդար
01.04.2017 | 12:16

Հայաստանի իշխանություններն` ամենաբարձր մակարդակով, երաշխավորում են, որ վաղվա ընտրություններն օրինական են լինելու` աննախադեպ մեր պատմության մեջ: Եթե ընտրություն ասվածը` միայն քվեարկության օրն է կամ այն, ինչ կատարվելու է բացառապես ընտրական տեղամասերում` իշխանությունները գուցե նույնիսկ ճիշտ են: Օբյեկտիվորեն` Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, վստահված անձանց, դիտորդների ու թեկնածուների առատությունը դրա հնարավորությունը տալիս են:

Բայց տեղամասերի անդորրը, լցոնումների բացառումն ապահովում են միայն գործընթացի անցնցում լինելն` այն չամրապնդելով արդարության բաղկացուցիչով:
Կան չափանիշներ, որոնց չբավարարումը բացառում է ընտրական գործընթացի օրինականությունը:
Դրանցից կարևորը` հասարակության իրազեկվածությունն է, որը Հյաստանում գտնվում է զրոյական մակարդակի վրա: Հայաստանում որդեգրվել է բավականին բարդ ընտրակարգ, որի նրբությունները հասու չեն անգամ քաղաքական գործիչներին ու թերևս անտեղի է խոսել հասարակության մասին: Այս ընտրակարգը չի փորձարկվել որևէ մակարդակով` լոկալ կամ տեղական ընտրություններում: Եթե դու մի բանից տեղյակ չես, քեզ հեշտ է մանիպուլացնելը:
Օրինական ընտրություններ հնարավոր են, եթե հասարակությունը բարեկեցության որոշակի մակարդակ ունի: Մեր ժողովրդի կեսն աղքատ է, հետևաբար` նրա ընտրական վարքագիծը հեշտ է կառավարել նյութական մոտիվացիայով կամ հարկադրանքով: Երբ մարդն ազատ չէ, նրա վրա ազդելը հեշտ է:


Նույն համոզվածությամբ կարելի է պնդել, որ պահանջատեր կարող է լինել միայն կողմնորոշված քաղաքացին: Մեր հասարակության մեջ նման քաղաքացիների թիվը չափազանց փոքր է, մեծ մասին կողմնորոշում են` փողով կամ սպառնալիքով:
Աղքատ ու չկողմնորոշված հասարակությունները կարող են սոցիալական բունտ անել: Դա է փոփոխությունների նրանց պատկերացումը: Սակայն Հայաստանում բունտի կողմնակիցները բանտրում են կամ` էլ մարգինալացված: Եթե բունտ չկա, ապա հասարակությունը «խաղալու» է համակարգի կանոններով` լեգիտիմացնելով ընտրությունները: Դրա շնորհիվ` ընտրություններն անցնցում կլինեն(իշխանությունների պատկերացրած օրինականը), բայց` ոչ արդար և օրինական:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ