Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Վիգեն Սարգսյան. ՀՀ քաղաքացու նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար որքան խնդրի լուծում է, այնքան` բարդացում

Վիգեն Սարգսյան. ՀՀ քաղաքացու նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար որքան խնդրի լուծում է, այնքան` բարդացում
21.04.2017 | 15:55

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ քաղաքացու նշանակումը ինչքան խնդրի լուծում է, այնքան էլ կարող է խնդրի բարդացում լինել՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պնախարար Վիգեն Սարգսյանը:

«Ռուսաստանի քաղաքացի Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը այլ քաշ ու ընկալում ուներ, քան Հայաստանի քաղաքացի գլխավոր քարտուղարի որևէ արվելիք հայտարարությունը: Հասկանալի է, որ շատերի համար ընկալումը լինելու է՝ դե Հայաստանի քաղաքացի է՝ ի՞նչ պետք է ասեր»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Նա ընդգծեց, որ Յուրի Խաչատուրովը որպես Հայաստանի քաղաքացի չէ այդ պաշտոնին, միջազգային պաշտոնյա է ու ունի իր սահմանափակումներն ու կանոնները: «Ինչպես նաև դիրքորոշում հայտնելու կանոններ կան, ինքը մինչև դիրքորոշում հայտնելը համաձայնեցնում է անդամ երկրների հետ»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Դիտվել է՝ 1652

Մեկնաբանություններ