Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
25.04.2017 | 09:47

Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո մեծ ողորմությամբ և քո գթառատությամբ ջնջի՛ր իմ հանցանքները։ Առավել ևս լվա՛ ինձ իմ անօրենությունից և իմ մեղքերից մաքրի՛ր ինձ։ Իմ անօրենությունները ես ինքս գիտեմ, և մեղքերն իմ միշտ առջևս են։

Քո դեմ միայն մեղանչեցի, Տե՛ր, և չարիք գործեցի քո առջև, որպեսզի արդար լինես քո խոսքերում, և հաղթող` քո դատաստանի մեջ։ Անօրենությամբ հղիացավ և մեղքերի մեջ ծնեց ինձ մայրն իմ։ Դու, Տե՛ր, ճշմարտությունը սիրեցիր և քո իմաստության անհայտն ու ծածուկն ինձ հայտնեցիր։


Սաղմոսներ 50. 3-8

Դիտվել է՝ 2008

Մեկնաբանություններ