Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Վիտալի Բալասանյան. Մեր տեսակն արդեն փոխել է

Վիտալի Բալասանյան. Մեր տեսակն արդեն փոխել է
10.05.2017 | 10:54

Այս օրը պատմական օր է, և ես համայն հայությանը կոչ եմ անում, որ յուրաքանչյուր ոք իր լուման ներդնի մեր պետականության և պետական սահմանի ամրապնդման գործում՝ ասել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:

«Մայիսյան Եռատոնի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում խաղաղություն»,- ասել է նա և հավելել. «Մեր տեսակն արդեն փոխվել է, այժմ անհնար է որ հակառակորդը որևէ ոտնձգություն թույլ տա մեր հանդեպ: Միանշանակ համոզված եմ, որ եթե նորից պատերազմ լինի, մենք կրկին հաղթանակելու ենք»:

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ