Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Թուրքիա. հեղաշրջման փորձից մեկ տարի անց

Թուրքիա. հեղաշրջման փորձից մեկ տարի անց
14.07.2017 | 09:19

Մեկ տարի առաջ այս օրերին Թուրքիայում լարված իրավիճակ էր՝ հեղաշրջման փորձ, մեծաթիվ զոհեր, ձերբակալություններ։ Իշխանությունները ճնշեցին ռազմական հեղաշրջման փորձը, սակայն լարվածությունն այդպես էլ չմարեց։
Ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում հեղաշրջման փորձից մեկ տարի անց. այս հարցով դիմեցինք թուրքագետ ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻՆ։


«Կարող ենք ասել, որ Թուրքիայում ավելի է սրվել ներքաղաքական իրավիճակը։ Այն լարվեց հատկապես գյուլենականների և լրատվամիջոցների դեմ հետապնդումների նոր փուլից հետո։ Վերջին մեկ տարվա ընթացքում գյուլենական լինելու մեղադրանքով մեծաթիվ մարդիկ են ազատվել աշխատանքից, դա վերաբերում է բոլոր ոլորտներին՝ տնտեսականից մինչև բանկային համակարգ և բանակ։ Փակվեցին գյուլենականներին պատկանող ավելի քան հինգ հազար կազմակերպություն և հասարակական միավորումներ։ Ձերբակալվեցին բազմաթիվ լրագրողներ ու այնպիսի մարդիկ, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեին և իրենց կարծիքն էին արտահայտում։ Միաժամանակ ավելի է սրվել ընդդիմություն-իշխանություն առճակատումը, պաշտոնապես հետապնդվում են ընդդիմադիր կուսակցությունների շատ անդամներ, նույնիսկ՝ ղեկավար կազմից։ Այս առումով կարող ենք նշել, որ ներքաղաքական իրավիճակը թեժ է, և մեղմացման միտումներ դեռևս տեսանելի չեն»,- ասաց թուրքագետը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ