Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ես ոչ թե դեմ եմ Ատոմ Էգոյանին, այլ կողմ եմ Քրիստոսին

Ես ոչ թե դեմ եմ Ատոմ Էգոյանին, այլ կողմ եմ Քրիստոսին
14.07.2017 | 08:26

Բարեկամնե՛ր, հայտնի է, որ նոր բաբելոնյան դրսի ուժերը ջանում են ապականել ազգեր ու ժողովուրդներ, քանի որ ապականվածն արդեն փալասի է վերածվում և հեշտ է նրան տիրել:
Այդ ապականության հարձակումը Հայաստանի վրա` տարբեր գրանտների խայծերով, օր օրի ավելի է մեծանում ու ավելանում: Տե՛րը մեզ օգնական:


Դրսինները ստիպում են մեր խորհրդարանին այլասերվածների իրավունքները պաշտպանելու օրենք ընդունել: Այսինքն` մահացու հանցանքը պիտի օրենքով պաշտպանվի, մի բան, որ խորապես հակառակ է թե՛ հին, թե՛ նոր կտակարաններին:
Մենք մի բուռ ժողովուրդ ենք, պատերազմի մեջ:
Ի՞նչ կկատարվի, երբ իրավունքներով միասեռականը բանակն սկսի ապականել:
Ոմանք էլ էշ-էշ դուրս են տալիս, թե իբր Աստված է նրանց այդ տեսակի պիղծ ստեղծել: Չեն հարցնում` եթե Աստված ապականություն ստեղծած լիներ, ինչո՞ւ պիտի մահապատժի հրաման տար նմանների համար:
Հիշենք այլասերվածների Սոդոմ-Գոմոր քաղաքները. երկնային կրակով ոչնչացան` Տիրոջ բարկությամբ: Աստված միայն Ղովտին ու նրա ընտանիքը արժանի գտավ դուրս հանելու` կրակի հարվածից առաջ:


ՈՒստի ես ո՛չ թե դեմ եմ Ատոմ Էգոյանին, այլ կողմ եմ Քրիստոսին:
Ցավում եմ, որ ոմանց համար համեմատությունը գրեթե նույնն է թվում:
Աստված է ստեղծել երկինք ու երկիրը, և Նրա պատվիրանները պահելով է միայն կյանքը հարատևում:
Բազում ազգեր ոտնեցին այդ պատվիրանները և այսօր նրանց անունն էլ չի հիշվում:
«Առաքինությունը զորություն է»,- ասել է մեր մեծ իմաստուններից մեկը:
Հաշվի նստենք երկինք-երկիր ստեղծող Աստծո և Նրա առաքյալների հետ, որոնց ուղարկեց, որ նրանց լսելով կյանք ունենանք:
Տերը զորավիգ և օգնական բոլոր քրիստոնյաներիս: Ամե՛ն:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2310

Մեկնաբանություններ