Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

ՓՄՁ-ների զարգացման խորհրդի նիստում վարչապետը հանձնարարականներ է տվել

ՓՄՁ-ների զարգացման խորհրդի նիստում վարչապետը հանձնարարականներ է տվել
15.07.2017 | 01:10

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստում օրակարգի առաջին հարցով ներկայացվել են Հարկային օրենսգրքում ՓՄՁ-ներին վերաբերող որոշ դրույթների հստակեցման աշխատանքները: Նշվել է, որ շահագրգիռ գերատեսչությունների և բիզնես ասոցիացիաների ու միությունների մասնակցությամբ համատեղ քննարկումների արդյունքում ՓՄՁ-ների գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր ներառվել են մշակվող օրենսդրական փոփոխությունների փաթեթում: Հաջորդիվ քննարկվել են հարկերի կամ հաշվարկների ուշացման համար նախազգուշացումը որպես նախնական վարչական պատասխանատվության միջոց սահմանելու, լիզինգի՝ որպես այլընտրանքային ֆինանսական գործիքի զարգացման, ՀՀ քրեական օրենսգրքում մի շարք տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման նպատակահարմարության վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները:


Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ սեղմ ժամկետում լրացուցիչ քննարկել նիստում ներկայացված առաջարկները՝ հստակեցնելու նպատակով:

Դիտվել է՝ 6783

Մեկնաբանություններ