ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Գլխարկին՝ չէ, բայց գրպանին խփելը կփրկի

Գլխարկին՝ չէ, բայց գրպանին խփելը կփրկի
21.07.2017 | 01:41

Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը համայնքներում աղբի դեմ յուրօրինակ պայքար է սկսում։ Պարզվում է՝ մեր ժողովուրդն իր քաղաքները, համայնքներն ու գյուղերը կեղտոտում է՝ աղբը դեսուդեն շպրտում, որովհետև գլխին գլխարկ չունի։ Այո, այո, հենց այդպես. «Պատրաստել ենք հոլովակներ, գլխարկներ յուրաքանչյուր մարզի համար, որպեսզի դրանց միջոցով, այսինքն, այդ իրերը անընդհատ աչքի տակ ունենալով, մարդու մտածողությունը փոխվի»,- կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը։ Պարզվեց նաև, որ այդ «հրաշագործ» գլխարկների և նմանատիպ այլ պարագաների արտադրությունը կազմակերպելու է մասնավոր հատվածը, որպես բիզնես ծրագիր։

«Պետությունը դրա համար լրացուցիչ միջոցներ չի հատկացնելու»,- վստահեցրեց նախարարը, ինչին հավատալը մի փոքր դժվար է, քանի որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումների համար նախարարը կառավարությունից խնդրեց 30-34 միլիոն դրամ: Ինչևէ, Դավիթ Լոքյանից փորձեցինք ճշտել՝ որքա՞ն գումար է մինչ օրս հատկացվել «Մաքուր Հայաստան» ծրագրի համար, և որքա՞նն է ծախսվել։ «Մինչ օրս պետությունը հատկացրել է 0 դրամ, հիմնականում ծախսերը իրականացվել են բնապահպանության նախարարության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ, իսկ մնացածն իրականացվել է համայնքների միջոցով»,- պարզաբանեց նախարարը։ Արդյո՞ք համայնքներն ավելի մեծ անելիք չունեն այս հարցում։ «Դա նրանց թիվ մեկ պարտականությունն է»,- մեր դիտարկմանն արձագանքեց նախարարը և շեշտեց. «Համայնքը պետք է իր բնակչության աղբահանության խնդիրը լուծի»։ Պետքը պետք է, բայց փաստը մնում է փաստ, որ համայնքներն այդ խնդրի տակից դուրս չեն գալիս։ Այս փաստը չժխտեց նաև Դավիթ Լոքյանը. «Այո, սակայն այս ամբողջ գործընթացի նպատակն է, որ յուրաքանչյուր համայնքի ղեկավար հասկանա, թե ինչ ձևով է իրականացնելու խնդրի լուծումը։ Պետությունը որոշակի մասով, հատկապես խոշորածավալ աղբավայրերի փակման հարցում, կօժանդակի նրան»։

Ի՞նչ կստացվի՝ ժամանակը ցույց կտա, սակայն հուսադրող է այն, որ կառավարությունը հավանություն տվեց սանիտարական մաքրության կոդեքսի հաստատմանը, որը նախատեսում է գումարային պատժամիջոցներ սահմանել աղբը դուրս նետողների համար։ Գուցե ծխախոտի մնացուկը դուրս նետողը մտածի՝ արժե՞ դրա համար 16 հազար դրամ վճարել։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ