Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Մեղք չկա, այլ չափազանցությունն է ծնում անօրեն արարքներ, որ դառնում են մեղք»

«Մեղք չկա, այլ չափազանցությունն է ծնում անօրեն արարքներ, որ դառնում են մեղք»
21.07.2017 | 00:05

Մարիամ Մագդաղինացու պարականոն ավետարանում, երբ Հիսուսին հարցնում են. «Ո՞րն է աշխարհի մեղքը», պատասխանում է. «Մեղք չկա, այլ չափազանցությունն է ծնում անօրեն արարքներ, որ դառնում են մեղք. ահա թե ինչու դուք հիվանդանում եք ու մահանում»:
Ասածս ի՞նչ է. հիշյալ մեծ տոնի` Վարդավառի բուն խնդիրը` Քրիստոսի պայծառակերպությունը, ասես լրիվ մի կողմ դրած տոնում ենք մեկ այլ տոն, որ թեպետ խորապես ազգային է ու գեղեցիկ, սակայն նախկինում առանձին տոն է եղել` հիշատակը Նոյ Նահապետի և ջրհեղեղից Նոյի միջնորդությամբ ողջ մարդկության փրկության: Մեր օրերում այն սկսել ենք տոնել կոպիտ ու չափազանցված` խուլիգանության հասնող տարրերով:
Որքան հիշում եմ` այս երկու տոները Լուսավորիչը միացրեց: Կարծում եմ` այդ միացումն այնքան էլ չի արդարացվում, որովհետև այդպես էլ հասարակ ժողովուրդը 70 տոկոսով Պայծառակերպության տոնը միայն որպես Վարդավառ ընկալեց, որպես ջրից փրկվելու հիշատակի օր:


Մեղավոր մարդու համարձակությամբ եմ ասում, զուտ տրամաբանության վրա հիմնվելով, որ կարելի է Վարդավառը մկրտության օր անվանել, քանի որ ջրհեղեղից փրկվելը երկրագնդի մկրտության խորհուրդն ուներ, և տոնել որպես քրիստոնեական մկրտության օր` ջրհեղեղով երկրի մկրտության արմատով: Եվ տոնել առանձին: Այդ դեպքում բուն` Պայծառակերպության Տերունական նշանակալից տոնն էլ այդչափ չէր անտեսվի և չէր վնասվի:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2191

Մեկնաբանություններ