Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ռուս Եկեղեցու համայնքների կառավարչին

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ռուս Եկեղեցու համայնքների կառավարչին
27.07.2017 | 22:54

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանում Ռուս ՈՒղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ, Վլադիկովկասի և Ալանիայի Լեոնիդ եպիսկոպոսին:


Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանյայց առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների ջերմ հարաբերություններին և համագործակցությանը: Խոսվել է Հայաստանում Ռուս եկեղեցու համայնքների հոգևոր կյանքի կազմակերպմանն առնչվող հարցերի և գործակցության ապագա ծրագրերի մասին:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը Նորին Սրբություն Կիրիլ պատրիարքին փոխանցել է եղբայրական իր սերն ու ողջույնները:
Լեոնիդ եպիսկոպոսը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին` մշտապես ցուցաբերվող հոգատարության և ուշադրության համար:

Դիտվել է՝ 3150

Մեկնաբանություններ