Հայաստանը չունի քաղաքացի, որ իր կյանքի որակի բարելավում չի ուզում` ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է իր վարչապետ նշանակվելուց հետո բարելավել ՀՀ քաղաքացու վիճակը։
«Մենք ներկայացրել ենք մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք, ոչ մեր գնահատականով, թե տարածաշրջանում, թե ԵԱՏՄ-ում, թե ԱՊՀ-ում, թե մեր ռեգիոնում այսօր, ներողություն եմ խնդրում, եթե անհամեստ հնչի, լավագույնն են»,- ասաց Կարեն Կարապետյանը։ Վարչապետն ընդգծեց՝ «Դա նշանակու՞մ է, որ ՀՀ կառավարությունը բոլոր խնդիրները լուծել է, իհարկե՝ ոչ»։ «Որովհետև պրակտիկորեն մենք չունենք քաղաքացի, որ իր կյանքի որակը չի ուզում բարելավի, և այնպես չի ստացվելու, որ մեկ տարվա մեջ մենք բոլորի խնդիրները, բոլորի սպասումները բավարարելու ենք»,- նշեց կառավարության ղեկավարը։
Վարչապետն ասաց նաև՝ կան ծրագրեր, որոնց տեմպից դժգոհ է ու կուզեր, որ ավելի արագ լիներ։