Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ավետիս Գյումրուց

Ավետիս Գյումրուց
11.10.2017 | 12:56

Հոկտեմբերի 10-ին Գյումրու ծննդատանը ռեկորդային՝ 5,4 կգ քաշով տղա է լույս աշխարհ եկել։ Ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը ասել է, որ նրան Արամ են անվանել, ծնվել է բնական ճանապարհով, մայրն ու երեխան իրենց լավ են զգում։


Արամը 31-ամյա Ամալյա Շախոյանի երրորդ երեխան է։ Ավագ որդին ու դուստրը նույնպես խոշորամարմին են եղել՝ 4,2 և 4,7 կգ, և ծնվել են բնական ճանապարհով, ուստի բժիշկները հրաժարվել են կեսարյան հատումից: Նրանք կարծում էին, որ երեխան 5 կգ է, ծնունդից անմիջապես հետո կշռելով՝ պարզել էին, որ 400 գրամով շատ է եղել։ Անցյալ տարվա հոկտեմբերի 5-ին Աչաջուր գյուղում 5,2 կգ քաշով ծնված տղային կոչել էին Տիգրան՝ ի պատիվ հայոց արքա և զորավար Տիգրան Մեծի։ Ամենածանր նորածինը, ում մասին պաշտոնական տվյալներ կան, 10,2 կգ է կշռել: 1955-ին տղային Իտալիայում լույս աշխարհ է բերել Կարմելինա Ֆեդելեն:

Դիտվել է՝ 2194

Մեկնաբանություններ