ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Վազգեն Մանուկյան. Այնքան էլ համաձայն չեմ ՀՀ նախագահի հետ

Վազգեն Մանուկյան. Այնքան էլ համաձայն չեմ ՀՀ նախագահի հետ
29.10.2017 | 15:14

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այնքան էլ համաձայն չէ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, թե 2040-ին պետք է հասնել բնակչության 4 միլիոն թվի:

«Այնքան էլ համաձայն չեմ հանրապետության նախագահի այն զգույշ նշաձողին, որ 2040-ին պետք է հասնել բնակչության 4 միլիոն թվի: Պետք է խնդիր դնել 5-6 միլիոնի, և կարծում եմ՝ լրիվ իրատեսական է այդ խնդիրը լուծել ծնելության բարձրացման և ներգաղթի միջոցով»,- ասել է նա։

Դիտվել է՝ 6323

Մեկնաբանություններ