ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Հավատում է ու հավատացնում

Հավատում է  ու հավատացնում
01.12.2017 | 11:30

Մադրիդի «Ռեալի» ու Պորտուգալիայի ազգային ընտրանու հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է եկող տարի Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանն իր երկրի հավակնություններին: Նշելով, որ իրենց ազգայինը կարևորագույն ստուգատեսին կմոտենա հնարավորինս լավ պատրաստված, հարձակվողն ասել է. «Ես լիովին հանգիստ եմ, քանզի գիտեմ, որ մունդիալի բոլոր խմբերը բավական հավասարակշռված են լինելու: Յուրաքանչյուր ընտրանու դեմ մենք պիտի հաղթական հանդես գանք»:


Լավատեսությունը, իհարկե, լավ բան է, սակայն դժվար թե մեկ անգամ էլ կրկնվի ֆուտբոլի Եվրոպայի վերջին առաջնությունում եղածը, երբ բոլոր խաղերի հիմնական ժամանակահատվածը ոչ-ոքի ավարտելով` Պորտուգալիայի ընտրանին հասավ եզրափակիչ ու տիրացավ աշխարհամասի ոսկուն: Միաժամանակ չպիտի մոռանալ, որ քաշային տարբեր կարգերի են պատկանում այս երկու առաջնությունները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ