Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

ՀՅԴ-ն «Ելքից» առաջ անցավ` մեկ հարցում միայն

ՀՅԴ-ն «Ելքից» առաջ անցավ` մեկ հարցում միայն
21.12.2017 | 20:20

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կանխեց ԱԺ-ում քվեարկության ժամանակ «Ելքի» 11-րդ ընդմիջումը։ Նախքան վարման կարգով ելույթ կունենար «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և կհայտարարեր 20 րոպե ընդմիջում վերցնելու մասին, Աղվան Վարդանյանն առաջ անցավ և 20 րոպե ընդմիջում վերցրեց։

Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողների հարցին` ՀՅԴ քայլը «Ելքի» դեմ էր, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Բացարձակապես։ Ոչ ոքի դեմ չէ։ Կանոնակարգ օրենքով մեզ ընձեռված իրավունքից օգտվել ենք ընդամենը»։ Հարցին` ՀՅԴ այս քայլը ռազմավարական նշանակություն ունի՞, Վարդանյանն ասաց. «Մարտավարական՚։ Այսօր առավոտից «Ելքը» 10 անգամ 20- րոպեանոց ընդմիջում է վերցրել՝ ձգձգելով ԱԺ օրինագծերի քվեարկությունը։

Դիտվել է՝ 4269

Մեկնաբանություններ