ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հայաստանի նախագահի նոր նստավայրը կառավարության ընդունելությունների տու՞նը կլինի

Հայաստանի նախագահի նոր նստավայրը կառավարության ընդունելությունների տու՞նը կլինի
10.01.2018 | 13:14

«Ժամանակը» գրել է.

«Քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին նախագահի պաշտոնը թողնելուց և վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո մտադրություն չունի հեռանալ նախագահական նստավայրից, իշխանությունները նոր նախագահական նստավայր են կառուցում: Ավելի ճիշտ՝ նախագահական նստավայրը տեղափոխվելու է Մատենադարանի հարևանությամբ գտնվող կառավարության ընդունելությունների տուն, որտեղ այս օրերին ինտենսիվ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Մենք կունենանք կառավարության երկու մասնաշենք. մեկը Բաղրամյան պողոտայում, որտեղ կլինի վարչապետի և իր աշխատակազմի նստավայրը, մյուսը` Հանրապետության հրապարակում, որտեղ կլինեն փոխվարչապետներն իրենց աշխատակազմերով»։

Դիտվել է՝ 2523

Մեկնաբանություններ