Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Տանուլ է տրված մարտը, սակայն տանուլ չի տրված պայքարը

Տանուլ է տրված մարտը, սակայն տանուլ չի տրված պայքարը
21.01.2018 | 22:01

Մոսկվայում ավարտվեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Ի դեմս Եվգենյա Մեդվեդևա-Ալինա Զագիտովա երկյակի, առանձնահատուկ հետաքրքրություն էր ներկայացնում կանանց մենապայքարը: Ողջ խնդիրն այն էր, որ պատանեկանից անպարտ մրցելույթներով հայտնի դարձած ու նաև մեծահասակների շրջանում նույնքան անպարտ հանդես եկող Զագիտովան առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպելու էր աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, մինչ այդ պարտություն չունեցող Մեդվեդևային, ով վերջին երկու մրցելույթները բաց էր թողել ծանր վնասվածքի պատճառով:

Ասենք, որ Զագիտովան երկու վարժությունում էլ գերազանցել է Մեդվեդևային ու տիրացել առաջնության ոսկե մեդալին: Սակայն սա Մեդվեդևայի ու նրա բազմահազար երկրպագուների համար չպիտի ողբերգություն համարել, որովհետև նրա ելույթն եղել է ծանր վնասվածքից հետո: Ակնհայտ է, որ առաջիկայում կայանալիք օլիմպիական խաղերում ռուսական ու համաշխարհային գեղասահքի առաջատարը կփորձի արժանիորեն պատասխանել մրցակցուհուն: Բարեբախտաբար դրա համար նա ուժերը վերականգնելու, մարտական առավել հավաք վիճակի գալու ժամանակ ունի: Այնպես որ, հուսանք՝ տանուլ է տրված մարտը, սակայն տանուլ չի տրված պայքարը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1602

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ